
Գուսան Ջամալի
Աշուղ

Հովհաննես Դավթյան
Թարգմանիչ, լրագրող

Աշխեն Թումանյան
Թարգմանիչ

Հարո Ստեփանյան
Կոմպոզիտոր

Թաթուլ Դիլաքյան
Դերասան

Հրանտ Գրիգորյան
Կոմպոզիտոր

Մարտին Ավետիսյան
Բեմադրիչ

Գրիգոր Աղասյան
Գեղանկարիչ

Վերա Հակոբյան
Հաղորդավար, ասմունքող

Շիրվան Մկրտչյան
Գեղանկարիչ

Դերենիկ Վարդումյան
Թմբկահար, դերասան

Հայկ Մարգարյան
Դերասան
ԱՐԱՏԵՍԻ ՎԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

Արատեսի վանքային համալիրը բաղկացած է կիսավեր դարձած երեք եկեղեցիներից և գավթից: Մեկ շարքով կողք-կողքի տեղադրված են Սբ. Սիոն միանավ բազիլիկ տիպի, Սբ. Կարապետ և Սբ. Աստվածածին եկեղեցիները: Բոլորն էլ արևելյան կողմից ունեն զույգ ավանդատներ, իսկ Սբ. Սիոնը` նաև մեկ լրացուցիչ ավանդատուն հյուսիսային կողմից: Վերջինս իր ձևով հնավանդ է ու թվագրվում է 7-րդ դարով: Ժամանակագրական առումով երկրորդը Սբ. Աստվածածին եկեղեցին է: Այն պատկանում է խաչագմբեթ եկեղեցիների տիպին: Կառուցման ժամանակը ենթադրվում է 10-րդ դարի վերջը կամ 11-րդ դարի սկիզբը (ներսի պատին կա 1073թ. նվիրատվական արձանագրություն): Այս երկու եկեղեցիների միջև հետագայում (ենթադրվում է 11-12-րդ դարերում, քանզի ներսում հյուսիսային որմնամույթին կա 1251 թ. արձանագրություն) տեղավորվել է քառակուսի հատակագծով ս.Կարապետ գավիթ-եկեղեցին: Առավել ուշագրավ հուշարձանը գավիթ-ժամատունն է: Այն Սմբատ Օրբելյան իշխանի պատվերով 1270թ. կառուցել է տվել վանքի առաջնորդ Հայրապետը, ճարտարապետներ Սիրանեսի և Գրիգորիսի համատեղ ջանքերով: Նույն առաջնորդի օրոք նորոգվել են վանքի շինությունները: 13-րդ դարի վերջում Սյունյաց եպիսկոպոս Ստեփանոս Օրբելյանը Արատեսի վանքը վեր է ածում եպիսկոպոսական ամառանոցի, նորոգում ու պայծառացնում է վանքի համակառույցը, նվիրում է Գեղարքունիքում գտնվող 8 գյուղ: