Միրզա Մելքոմ Խան

Դիվանագետ, հրապարակախոս, արձակագիր

Գևորգ Տեր-Աղեքսանդրյան

Բանահավաք, ազգագրագետ, արձակագիր

Հովհաննես Հակոբյան

Պատմաբան, հրապարակախոս

Էդուարդ Թոփչյան

Գրականագետ

Ասատուր Մնացականյան

Բանաստեղծ, բանասեր

Վարդիթեր Կարապետյան

Գեղանկարչուհի

Մովսես Պչաքչյան

Արձակագիր, թարգմանիչ

Սաթիկ Հախնազարյան

Դերասանուհի

Լիդուշիկ

Երգչուհի

 

 

 

 

ՄՀԵՐԻ ԴՈՒՌ

«Մհերի դուռ»-ը կամ «Ագռավու քար»-ը սրբազան քարաժայռ է Վանա բերդի մոտ։ Վանի Մհերի դուռ անվանումը ստացած ժայռախորշը գտնվում է ավելի քան 50մ բարձրության վրա: Աստիճանները տանում են դեպի խորշի մուտքը: Ժայռի ստորոտում` ստորգետնյա մեկ այլ շինություն կա: Մհերի դուռը հայտնի է կրոնական բնույթի սեպագիր արձանագրությամբ, որը փորագրվել է ուրարտական թագավորներ՝ Իշպուինիի (825-10թթ) և Մենուայի (810-786թթ) օրոք: Լայն ճանաչում են ստացել նաև Վանի ժայռի մեջ փորված արհեստական անձավները և ընդարձակ շինություններր: Անձավների մի մասը, հավանաբար, դամբարանի դեր է կատարել: Ըստ ավանդության, այդտեղ փակված է աշխարհի անարդարություններից խռոված «Սասնա ծռեր» դյուցազներգության վերջին հերոսը՝ Փոքր Մհերը։ Մի զրույցի համաձայն՝ ամեն տարի, Համբարձման ու Վարդավառի գիշերը, երբ երկինքն ու երկիրը համբուրվում են, Մհերն իր հրեղեն նժույգով դուրս է գալիս, շրջում երկնքում և երկրում, բայց համոզվելով, որ դեռ գետինը չի կարող դիմանալ իր ծանրությանը, նորից վերադառնում է իր տեղը։ Ապագայում իբր Մհերը դուրս է գալու այնտեղից՝ ազատելու հայի աշխարհը չար ուժերից և հիմնելու է երջանիկ թագավորություն։ Ավանդության մեջ պահպանվել է Միհր աստծո երկրորդ գալստյան և աշխարհը չար ոգիների իշխանությունից ազատելու գաղափարը։ Կոչվում է նաև Խալդիի կամ Աստծո դարպասներ: Ուրարտուում «աստծու դարպասներ» են կոչվել, հավանաբար, նաև հենց տաճարները: «Աստծու դարպասները», փոքրաթիվ բացառություններով, նվիրված էին Խալդիին. հայտնի արձանագրություններում ուրարտական արքաները, «դարպասներ» են կառուցել միայն Խալդիի համար: «Խալդիի դարպաս» և «Մհերի դուռ» համապատասխանությունից բխում է, որ Մհերի կերպարի հնագույն նախատիպը ծագում է Խալդիից: Խալդիի կացարանը նույնպես պատկերացվել է քարե «դռան» հետևում, լեռնային քարայրի մեջ, որտեղից նա դուրս է եկել ինչ-որ հատուկ դեպքերում, որոշ տոների ժամանակ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար