Միրզա Մելքոմ Խան

Դիվանագետ, հրապարակախոս, արձակագիր

Գևորգ Տեր-Աղեքսանդրյան

Բանահավաք, ազգագրագետ, արձակագիր

Հովհաննես Հակոբյան

Պատմաբան, հրապարակախոս

Էդուարդ Թոփչյան

Գրականագետ

Ասատուր Մնացականյան

Բանաստեղծ, բանասեր

Վարդիթեր Կարապետյան

Գեղանկարչուհի

Մովսես Պչաքչյան

Արձակագիր, թարգմանիչ

Սաթիկ Հախնազարյան

Դերասանուհի

Լիդուշիկ

Երգչուհի

 

 

 

 

ՀԵՐՀԵՐԻ ՎԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

Հերհերի վանքային համալիրը գտնվում է գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևելք, ձորերով եզերվող ոչ մեծ քարաժայռի գագաթին: Վանքի հնագույն կառույցը`Սբ. Սիոն եկեղեցին (կոչվում է նաև Սբ. Սիոն մենաստան) կառուցված է կոպտատաշ ավազաքարից: Գտնվում է հուշարձանախմբի հյուսիսային կողմում: Հատակագծային հորինվածքով ուղղանկյուն, թաղածածկ դահլիճ է`արևելքից և արևմուտքից կիսաշրջանաձև խորաններով: Արևմտյան և հարավային կողմերից ունի մուտքեր: Հնարավոր է, որ հարավային մուտքը բացել են երկրորդ եկեղեցին կառուցելու ժամանակ: Տանիքը պատած է մաքուր հղկած սալաքարերով. նկատելի են վերանորոգման հետքեր: Նրան հյուսիսից կից է փոքրիկ թաղածածկ մատուռ, արևելյան կողմից կիսակլոր աբսիդով: Մուտքը հարավային կողմից է` Սիոն եկեղեցու միջից: Վերջինիս հարավից կից է Սբ. Աստվածածին եկեղեցին, որը ըստ հարավային պատի ընդարձակ արձանագրության կառուցել է Վահրամ Շահուռնեցի իշխանը 1282-83թթ: Սրբատաշ քարից կառուցված եկեղեցին քառանկյունի հատակագծով՝ միանավ, թաղածածկ, իսկ արևելքում զույգ կիսաշրջանաձև ապսիդներով կառույց է: Երկու մուտքերից մեկը բացվում է արևմտյան, իսկ մյուսը` հյուսիսային կողմից և տանում է դեպի հին եկեղեցին: Հարուստ է վիմական արձանագրություններով` նվիրատվական բովանդակությամբ: Եկեղեցու արևմտյան ճակատին քանդակված է Օրբելյանների տոհմանիշը` ճանկերում խոյ բռնած արծիվէ վրան նշված 1282թ.: Եկեղեցուն կից տարածվում է փոքրիկ գերեզմանոց, որի գերեզմանաքարերը գլխավորապես ավազաքարից են՝ զանազան ձևի մշակումով: Գերեզմանոցում կան բազմաթիվ խաչքարեր, բոլորն էլ պատվանդաններով և գեղեցիկ ձևով քանդակազարդված: Հերհերի Սբ. Սիոն անապատը (ամբողջական համալիրը նաև այսպես են անվանում) 13-14-րդ դարերում եղել է Շահուռնեցի իշխանների հոգևոր կենտրոնը և բազմաթիվ նվիրատվություններ է ստացել: Կան վկայություններ  այն մասին, որ 1349թ. այստեղ Վահան գրիչը Ավետարան է ընդօրինակել: Վանքի պատերից մեկի վրա, ըստ երևույթին 13-րդ դարի ևս մեկ արձանագրություն կա, ըստ որի այդ ավանը նախկինում կոչվել է Առինջ: Հերհերի վանքը իրենից կարևոր արժեք է ներկայացնում հայ ճարտարապետության մեջ այն կարծես ձուլված լինի տեղանքին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար