Միրզա Մելքոմ Խան

Դիվանագետ, հրապարակախոս, արձակագիր

Գևորգ Տեր-Աղեքսանդրյան

Բանահավաք, ազգագրագետ, արձակագիր

Հովհաննես Հակոբյան

Պատմաբան, հրապարակախոս

Էդուարդ Թոփչյան

Գրականագետ

Ասատուր Մնացականյան

Բանաստեղծ, բանասեր

Վարդիթեր Կարապետյան

Գեղանկարչուհի

Մովսես Պչաքչյան

Արձակագիր, թարգմանիչ

Սաթիկ Հախնազարյան

Դերասանուհի

Լիդուշիկ

Երգչուհի

 

 

 

 

ԽՈՐԱԿԵՐՏԻ ՎԱՆՔ

Խորակերտը 13-րդ դարի ճարտարապետական հուշարձանախումբ է, գտնվում է Լոռու մարզի Ջիլիզա գյուղում՝ տեղադրված Լալվար լեռան արևմտյան փեշերին։ Շրջակայքի հնագույն շինությունների հետքերը թույլ են տալիս ենթադրել, որ այդտեղ է եղել Խորակերտ կամ Խոռակերտ քաղաքը, որի հիմնադրումը Վարդան պատմիչը վերագրում է Հայկի որդի Խոռին։ Քաղաքը 9-րդ դարում Սմբատ Բ թագավորի հրամանով ժառանգել է Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգենը։ Երբեմնի պարսպապատ համալիրից պահպանվել են միջնադարյան եկեղեցին, կիսավեր գավիթը, մատուռների, սեղանատան ավերակները, քանդակազարդ գերեզմանաքարերը։ Ըստ եկեղեցու արևմտյան ճակատի արձանագրության, վանքը և գավիթը կառուցվել են 1251թ.։ Ըստ Յակոբսոնի ճարտարապետական ոճական վերլուծության, եկեղեցին հիմնականում 9-րդ դարի կառույց է, որի վերին մասը լրացվել է 1251թ.։ Եկեղեցին արտաքուստ ունի ուղղանկյուն հատակագիծ, իսկ ներքուստ խաչաձև է՝ երկարած արևմուտք-արևելք առանցքով: Չորս անկյուններում կան ավանդատներ, արևմտյան և հարավային մուտքերում երկու հայկական խորշեր։ Առանձնահատուկ է եկեղեցու գմբեթը (հայկական ճարտարապետության նմանատիպ միակ օրինակը), որի ութանիստ թմբուկը կեսից ցած կազմված է 30 վեց նիստանի սյուներից, որոնք շատ խիտ տեղադրված, ստեղծում են նեղլիկ բացվածքների տպավորություն։ Նրանց խարիսխներն ու խոյակները կիպ են իրար։ Եկեղեցու ճակատները պարզ են, գրեթե զուրկ հարդարանքից։ Ներսում տեղ-տեղ պահպանվել են սվաղի մնացորդներ։ Գավիթը պատկանում է 2 զույգ խաչաձևվող կամարներով ծածկվող տիպին։ Կենտրոնական քառակուսին ծածկված է եղել ութնիստ բրգաձև ծածկով։ Անցումը քառակուսուց ութանկյունին իրականացված է եռանկյունաձև չորս նիստերի միջոցով։ Խաչաձևվող կամարները կազմում են ոչ միայն կառուցվածքային, այլև ողջ ճարտարապետական հորինվածքի հիմքը։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար