Հակոբ Մանանդյան

Պատմաբան, բանասեր

Աստղիկ Երամյան

Դերասանուհի

Նորայր Աղաջանյան

Գեղանկարիչ

Սևակ Արզումանյան

Գրականագետ, գրաքննադատ

Կիմ Երիցյան

Դերասան

Ռուբեն Սարգսյան

Կոմպոզիտոր

Ակսել Բակունց

Երաժիշտ, ջազմեն

Սերգեյ Մարկոսյան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Վիկտոր Հովհաննիսյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Անուշ Նագգաշյան

Բանաստեղծ

Անի Բատիկյան

Ջութակահար

 

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Դերենիկ Դեմիրճյանի թանգարանը հիմնադրվել է 1977թ., Երևանի այն տանը, որտեղ անվանի գրողն ապրել է 1929-56թթ։ Թանգարանի հիմնադրման գործում մեծ է Դերենիկ Դեմիրճյանի քրոջ աղջկա` Նատալիա Շիրինյանի ավանդը։ Սա մի գողտրիկ հուշային թանգարան է, որի շնորհիվ ոչ միայն կարելի է ուղղակիորեն ծանոթանալ ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ականավոր գրող, հայ արձակի մեծ վարպետ Դերենիկ Կարապետի Դեմիրճյանի (1877-1956թթ) կյանքին ու գործունեությանը, այլև առնչվել այդ ժամանակաշրջանը բնութագրող վավերագրերին։ Հիմնական ֆոնդը կազմում է 670 միավոր, գիտաօժանդակը` 610։ Թանգարանը բաղկացած է հուշային հատվածից (աշխատասենյակ, հյուրասենյակ, ննջասենյակ) և ցուցասրահից։ Գրողի անձնական իրերի շարքում է նաև նրա ջութակը, որը Ստրադիվարիուսի դպրոցի նմուշներից է։ Ըստ ժամանակագրական կարգի` ներկայացված են գրողի հասարակական և գրական գործունեության շրջանները և երկերի հրատարակությունները։ Իսկ սրահի ցուցանմուշները պատմում են Դեմիրճյան դրամատուրգի «Քաջ Նազարի» և այլ թատերագրությունների բեմադրության մասին։ Ներկայացված են նաև Դեմիրճյանին նվիրված հայ նկարիչների աշխատանքները, ինչպես նաև նրա դիմաքանդակը (հեղինակ Ն. Նիկողոսյան, 1978թ., բրոնզ)։ Թանգարանում կազմակերպվում են գրական, երաժշտական հանդիսություններ, ցուցահանդեսներ, գրքերի քննարկումներ ու շնորհանդեսներ և կրթամշակութային այլ միջոցառումներ։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար