Հակոբ Աղաբաբ

Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մելիք

Բանաստեղծ

Մարկ Արյան

Երգիչ, երգահան, բանաստեղծ

Վահրամ Թաթիկյան

Բանաստեղծ, արձակագիր

Արքմենիկ Նիկողոսյան

Գրականագետ, գրաքննադատ

Սերժ Գաբյան

Ռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր

Լևոն Հախվերդյան

Երգահան, երգիչ

Շուշաննա Թովմասյան

Դերասանուհի

 

 

 

 

ԶՎԱՐԹՆՈՑ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը  գտնվում է Արմավիրի մարզում՝ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում՝ Երևան-Էջմիածին մայրուղու ձախ կողմում` Երևանից 15 կմ դեպի արևմուտք: Արգելոց-թանգարանի անմիջապես մուտքի առջև, բարձր պատվանդանի վրա տեղադրված է արծվի հուշակոթող: Զվարթնոց տաճարի հարավային կողմում 1936-37թթ ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով և հնագետ Կարո Ղաֆադարյանի ղեկավարությամբ կառուցվել է Զվարթնոց թանգարանային շենքը, որի բացումը կատարվել է 1937թ. նոյեմբերիր 7-ին: Սկզբում այն ունեցել է փոքր ցուցադրություն` ձևավորված մեկ սրահի մեջ` 80 քմ մակերեսով: 1988թ. ճարտարապետ Լ.Սադոյանի նախագծով սկսվել են թանգարանային շենքի ընդարձակման աշխատանքները և այն գրեթե քառապատկվել է, իսկ 2003թ. ավարտին է հասցվել թանգարանային շենքի հարդարման աշխատանքները: Այժմ ցուցադրության համար թանգարանն ունի 3 սրահներ`երկուսը մշտական, իսկ մեկը` ժամանակավոր և շրջիկ ցուցադրությունների կազմակերպման համար: Թանգարանի հիմնական և գիտաօժանդակ ֆոնդերում, ինչպես նաև բաց ցուցադրությունում կան 10 հազարից ավելի միավոր նյութեր, որոնցից առավել ամբողջականները տեղ են գտել մշտական ցուցադրության մեջ: Թանգարանում 1937թ. կազմակերպված առաջին մշտական ցուցադրության հեղինակը եղել է հնագետ Կարո Ղաֆադարյանը, իսկ 1981թ. մայիսին կազմակերպված երկրորդ մշտական ցուցադրության հեղինակն է Վարդան Հարությունյանը: Այժմ ավարտական փուլում է գտնվում երրորդ մշտական` արդի թանգարանագիտական չափանիշներին համապատասխանող գիտական ցուցադրության ձևավորման աշխատանքները: Ցուցադրությունում տեղ են գտել պեղումների ժամանակ Զվարթնոցի տարածքից հայտնաբերված միջնադարյան կավե 2 կարասները, հայատառ գրությամբ արևային բոլորակ ժամացույցը, Ներսես Գ կաթողիկոսի թողած «Ներսեսն է կառուցել, հիշեցե՛ք» հունատառ արձանագրությունը, «Յոհան» մակագրությամբ շինարար վարպետի բարձրաքանդակը, ինչպես նաև տաճարից մնացած այլ զարդաքանդակ բեկորներ: Ցուցադրվելու է ոչ միայն տաճարական համալիրի ճարտարապետությունը, այլև պեղածո նյութեր. բազմերանգ խեցեղենի և զարդերի նմուշներ, մետաղյա գործիքներ, գամեր և խոփեր: Բացօթյա ցուցադրությունում ցուցադրվում են Զվարթնոց տաճարի ավերակների ամրակայած և մասնակի վերականգնած պատերի մնացորդներ, սյուների խարիսխներ, բներ, զամբյուղախոյակ և արծվախոյակ սյունաշարեր, կամարներ, բարավորների քիվեր, թաղակապ ծածկերի կրաշաղախե խոշոր զանգվածքներ, մկրտության ավազան, ջրհոր, տաճարից պահպանված զարդաքանդակներ, տաճարի հարավ-արևմտյան մասում գտնվող կաթողիկոսական պալատը, վանականների խցերը, բաղնիքը, 4-5րդ դարի բազիլիկ եկեղեցու մնացորդները և գինու հնձանը, ինչպես նաև պեղումների ընթացքում համալիրի տարածքից հայտնաբերված մ.թ.ա. 2-1-ին հազարամյակներով թվագրվող կլոր սալաքարը, նախաքրիստոնեական շրջանի պաշտամունքային ֆալոսատիպ կոթողը, ինչպես նաև ուրարտական Ռուսա 2-րդ արքայի (մ.թ.ա. 685-45թթ) սեպագիր արձանագրությունը: 2000թ. Զվարթնոցն Էջմիածնի Մայր տաճարի և Վաղարշապատի մյուս եկեղեցիների հետ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար