Միրզա Մելքոմ Խան

Դիվանագետ, հրապարակախոս, արձակագիր

Գևորգ Տեր-Աղեքսանդրյան

Բանահավաք, ազգագրագետ, արձակագիր

Հովհաննես Հակոբյան

Պատմաբան, հրապարակախոս

Էդուարդ Թոփչյան

Գրականագետ

Ասատուր Մնացականյան

Բանաստեղծ, բանասեր

Վարդիթեր Կարապետյան

Գեղանկարչուհի

Մովսես Պչաքչյան

Արձակագիր, թարգմանիչ

Սաթիկ Հախնազարյան

Դերասանուհի

Լիդուշիկ

Երգչուհի

 

 

 

 

ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

Կեչառիսի կամ Կեչառույքի վանքը գտնվում է Ծաղկաձորում: Հիմնադրվել է Սբ.Գրիգոր եկեղեցու (1033թ.) Հետագա դարերում կառուցվել են եկեղեցու գավիթը, Սբ. Նշան, Կաթողիկե և Սբ. Հարություն եկեղեցիները, մատուռները: Գավիթը կառուցվել է 12-րդ դարի վերջին կամ 13-րդ դարի սկզբին: Պատկանում է քառասյուն ժամատների այն տարբերակին, որի արևելյան անկյուններում ավանդատներ կան: Արտաքին ճարտարապետությունը սահմանորեն պարզ է: Կիրառված են հարդարանքի սակավ միջոցներ՝ ճակատների նեղլիկ լուսամուտները եզերված են կամարունքերով, հարավային պատին կա արևային ժամացույց, արևմտյան կողմում՝ շրջանակավոր շքամուտք և այլն: Գմբեթի հիմքով շրջանցում է զարդանախշ ու տրամավորող գոտի, նիստերից մեկը զարդարված է որմնափակ խաչքարով: Սբ. Նշան եկեղեցին տեղավորված է գլխավորից հարավ-արևելք: Այն չունի հստակ թվագրություն: Մոտավորապես 11-12 -րդ դարերով թվագրվող այս գողտրիկ հուշարձանը ունի խաչագմբեթ հորինվածք, այն չունի ավանդատներ: Վերասլաց արտաքին ծավալների ճարտարապետությունը հարստացնող տարրը արևելյան շքամուտքն է, ինչպես նաև կլոր թմբուկի հարդարումը՝ զույգ որմնասյուներին նստած դեկորատիվ որմնակամարներով: Երկու եկեղեցիների միջև տեղավորված էին դամբարան-մատուռներ, որոնցից պահպանվել է միայն արևելյան պատը` զարդարված որմնափակ խաչքարերով: Կաթողիկե եկեղեցին, որ գտնվում է Սբ. Նշանից հարավ, կառուցվել է 1214թ. Վասակ իշխան Հաղբակյանի ( կամ Պռոշյանի ) պատվերով ու Վեցիկ քարագործ-ճարտարապետի մտահաղացմամբ: Պատկանում է գմբեթավոր դահլիճ կոչված եկեղեցիների տիպին, դրա լավագույն օրինակներից է: Ունի կրկնահարկ ավանդատներ աղոթասրահի բոլոր անկյուններում և գեղեցիկ կամարներով պսակված եռանկյունի զույգ խորշեր արևելյան ու հարավային պատերում: Ներքին և արտաքին ճարտարապետությանը բնորոշ են դարաշրջանի դեկորատիվ ոճին հատուկ հարդարանքի հարուստ միջոցները: Սբ. Հարություն միայնակ եկեղեցին, որ գտնվում է հիմնական խմբից հարավ-արևմուտք, կառուցվել է 1220թ.: Փոքրաչափ այս եկեղեցին եզակի է հատակագծային իր հորինվածքով` բաղկացած է արևմտյան կողմի նախասրահից և կիսաշրջան աբսիդ ունեցեղ աղոթասրահից, որոնք միասին ամփոփված են արևմուտքից արևելք ձգված պարագծի մեջ: Դեպի նախասրահը տանող կամարային երկու բացվածքներն անջատված են սյունով: Վանքի տարածքում գտնվող բազմաթիվ խաչքարերից մեկը հավերժացնում է ճարտարապետ Վեցիկի հիշատակը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար