ԵՐԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ

Սբ. Երրորդություն եկեղեցին գտնվում է Երևանի հարավ-արևմտյան թաղամասում: Եկեղեցի կառուցելը ծրագել էր արժանահիշատակ Վեհափառ Հայրապետ Գարեգին Առաջինը։ Սակայն այդ նպատակին գործնական ընթացք է հաղորդել Գարեգին Երկրորդը։ Ստանալով Վեհափառ Հայրապետի պատվերը` Բաղդասար Արզումանյանը, Հասմիկ Ալեքսանյանի, Ռաիսա Սիմոնյանի և ճարտարագետ-կոնստրուկտոր Հովհաննես Մեյրոյանի հետ միասին, անցնում է նախագծի մշակման պատվավոր գործին։ Հատակագիծը կարծես հիշեցնում է Զվարթնոցի եռաստիճան ու ստատիկ ծավալային հորինվածքը։ Շինարարությունն իրականացրել է Ալբերտ Էպիկյան «Բազմաշին» ՓԲԸ-ն։ Նվիրատուն տիկին Լուիզ-Սիմոն Մանուկյանն է։ Վեհափառ Հայրապետը, առաքյալների անուններով օծելով նախապես լվացված քարերը, տեղադրել է նոր կառուցվող եկեղեցու հիմքում` 2001թ. հունիսի 7-ին։ 2004թ. տեղի է ունեցել եկեղեցու խաչերի օծումը, իսկ 2005թ. նոյեմբերի 20-ին կատարվեց եկեղեցու օծման սրբազան արարողությունը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար