Հակոբ Աղաբաբ

Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մելիք

Բանաստեղծ

Մարկ Արյան

Երգիչ, երգահան, բանաստեղծ

Վահրամ Թաթիկյան

Բանաստեղծ, արձակագիր

Արքմենիկ Նիկողոսյան

Գրականագետ, գրաքննադատ

Սերժ Գաբյան

Ռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր

Լևոն Հախվերդյան

Երգահան, երգիչ

Շուշաննա Թովմասյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱՔՈՐԻԻ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ

Աքորի գյուղի կենտրոնում է գտնվում Սբ. Գևորգ եկեղեցին, որը բաղկացած է տարբեր ժամանակներում կառուցված երկու շինություններից: Սկզբնականը (հավանաբար 13-րդ դար) արևելյան կողմում կառուցված միանավ դահլիճն է` կիսաշրջանաձև խորանով: Թաղածածկը , որը միջին մասում ուժեղացված է եղել պահունակների վրա բարձրացող կամարով, չի պահպանվել: Լուսավորվել է խորանի վերձիգ և հարավային պատի կլոր պատուհաններից: 19-րդ դարում արևմտյան կողմից սիմետրիկ տեղադրությամբ հավելվել է ավելի լայն դահլիճ` վերացնելով արևելյան եկեղեցու արևմտյան պատը: Դրա հետ կապած` բեմը խորանից մոտ 3 մ առաջ է բերվել: Մուտքը արևմուտքից է, երկու կողմում կան պարզ գծագրությամբ խաչեր: Արևմտյան պատուհանն ունի զարդաքանդակներով եզրակալ: Պատերը դրսից սրբատաշ են, իսկ ներսից մանր կոպիտ մշակված քարերով` սվաղված: Եկեղեցին ներկայումս ունի երկլանջ կղմինդրածածկ փայտաշեն տանիք: Հուշարձանը ուշագրավ է հին ու նոր շինությունների զուգադրմամբ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար