ԵՐԵՎԱՆԻ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

1927թ. Երևանի պետական կոնսերվատորիայում, տնօրեն Ա. Տեր-Ղևոնդյանի նախաձեռնությամբ, հիմնվեց օպերային ստուդիան, որի երգչախմբի (Ռ.Մելիքյան, Ս. Մելիքյան), սիմֆոնիկ նվագախմբի (Ա.Ադամյան) և մեներգիչների կազմերով էլ 1932թ. Հայաստանի կառավարության որոշմամբ հիմնադրվեց Ազգային օպերային թատրոնը: Այն բացվեց Ա.Սպենդիարյան ‹‹Ալմաստ››  օպերայի բեմադրությամբ` 1933թ. հունվարի 20-ին: Բեմադրիչն էր Ա.Բուրջալյանը, դիրիժորը Ս.Ստոլերմանը:1930-ական թթ կեսերից թատրոնում բեմադրվում են մի շարք հայկական օպերաներ ու բալետներ` ‹‹Գայանե››, ‹‹Քաջ Նազար›› և այլն: Դեռևս 1920-ական թթ Խորհրդային Հայաստանը, գիտակցելով լուրջ և մշակութային մայրաքաղաք ունենալու կարևորությունը, Ալեքսանդր Թամանյանին հրավիրում են Հայաստան` նախագծելու Երևանի հատակագիծը: 1925թ. վերջին Թամանյանը որոշում է սկսել Օպերայի նախագիծը: Հասկանալով ամբողջ կարևությունը` Թամանյանը որոշում է մրցույթ անցկացնել: Մրցույթը վերաբերվում էր շենքի կերպարին, ոճին, չափերին և կազմին: Այսպիսով՝ 1926թ. մայիսին հայտարարվում է մրցույթ: Այն իսկապես իրադարձություն էր հայ ճարտարապետների համար: Մրցույթին մասնակցում էին նաև Մոսկվայից` 8 նախագծերով: Արդյունքները ամփոփվեցին նույն թվականի հոկտեմբեր ամսին, տրվեցին մրցանակներ: Առաջին տեղը գրավեց Նիկողայոս Բունիաթյանը: Սակայն նախագծերից և ոչ մեկը լիարժեք չէր բավարարում դրված պահանջներին, ուստի և Թամանյանն ինքը ձեռնամուխ եղավ նախագծի ստեղծմանը: Թամանյանը նախատեսել էր 2 հավասարարժեք դահլիճներ: Դրանք կարող էին գործել ինչպես անջատ, այնպես էլ միացած` որպես մեկ բեմ և մեկ դահլիճ: Դահլիճների տարբերությունն այն էր, որ դրանցից մեկը ձմեռային էր, մյուսն ամառային: Ձմեռայինը բոլոր կողմերից փակ էր և նախատեսված էր 1500 մարդու համար: Ամառային դահլիճը նախատեսված էր 1200 մարդու համար, կային դահլիճի մի քանի տարբերակներ: Այն չէր ունենալու ճեմասրահ, ընդմիջմանը մարդիկ պետք է դուրս գային այգի: Ընդհանուր մեծ բեմը 2 կողմերում էլ ուներ աջ և ձախ զարգացում` փոքր բեմահարթակների տեսքով, որոնք մեծացնում են բեմադրության հնարավորությունները: Իսկ երբ բեմերը միավորվում են, դրանք դառնում են հանդիսատեսի մեջ խորացող բեմական մասեր, որոնք համապատասխանում էին ժամանակակակից պահանջներին` ավելի մոտ լինել հանդիսատեսին: Մեծ բեմին հարմարեցված էին նաև նստատեղերը: Պարտերները իրենց ամրացված աթոռներով կարող էին պտտվել իրենց առանցքի շուրջը` առաջացնելով հարթակներ բեմի մակարդակով: 2 բեմերն իրարից տարանջատում էր հսկայական մետաղե հրդեհակայուն վարագույրը: Առաջին խնդիրը, որին Թամանյանը հանգեց` կառուցման տեղն էր: Պետք է տեղափոխվեր Մամռիի ոռոգիչ ջրատարը և Գեթսեմանի մատուռը: Հաղթահարելով այս դժվարությունները`1930թ. հուլիսի 15-ին սկսվեց փորվել շենքի հիմքային փոսը: Այն ուներ 19 մետր խորություն, որը մեջտեղում ավելանում էր, իսկ եզրագծերի չափերը 105x90 էին: Ծագած խնդիրներից մեկն էլ Հայկակական ԽՍՀ ԿԿ որոշումն էր: Ըստ այդ որոշման` թատրոնի գլխին պետք է տեղադրվեր Լենինի հսկայական արձանը: Այս որոշումը Թամանյանը բացասական ընդունեց, բայց պետք էր ենթարկվել: Ֆինանսների անբավարարությունը այս շենքի կառուցման ողջ ընթացքում ուղեկցել է նրան: Պետությունը բավարար ֆինանսներ չէր տրամադրում շենքը կառուցելու համար, ինչի պատճառով շինարարությունը բազմիցս կանգնեցվել և հետաձգվել է շուրջ 10 տարի: Թամանյանը ստիպված ինքն է ձեռնամուխ լինում նախահաշվի կրճատմանը: Նա որոշում է ամառային դահլիճն առայժմ չկառուցել, բարդ մեխանիզմները` թեքվող պարտերը, պտտվող բեմը և անդրկուլիսյան վերուվարող պրիզմաների կառուցումը նույնպես հետաձգել: Թամանյանը մահացել է 1936թ. փետրվարի 20-ին: Մահվանից հետո շենքի բարձրությունը գետնից դեռ մի մետր էր բարձրանում: Իսկ շինարարությունը, ինչպես և այլ նախագծեր ավարտին հասցրեց նրա ավագ որդին` Գևորգ Թամանյանը: Ձմեռային դահլիճի կառուցումն ավարտվում է 1939թ. և հանձնվում է օպերային թատրոնին: Ամառային դահլիճը ծածկվում է և կառուցվում ձմեռայինի նման: Դրա շինարարությունը ձգձգվեց ևս 20 տարի: Թամանյանի նախագծի Օպերայի շենքը մինչ օրս չի ավարտվել: Ամառային դահլիճը ձմեռային դարձնելու բոլոր ներքին և արտաքին աշխատանքները լիովին կատարել է Գևորգ Թամանյանը: 60-ական թթ որոշվեց կառույցի գրանիտապատ մասերի վրա անել զարդաքանդակներ, որոնց էսքիզ նկարներն արվեցին Գ.Թամանյանի, քանդակագործներ Ղուկաս Չուբարյան և Դերենիկ Դանիելյանի և ճարտարապետ Գևորգ Մուշեղյանի կողմից: Ձմեռային դահլիճն այսօր պատկանում է Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի Պետական Ակադեմիական թատրոնին, իսկ ամառայինը` Ա.Խաչատրյան համերգասրահին և Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին: Սակայն մինչ օրս տարածքի հստակ բաժանում չկա այդ 2 դահլիճների միջև: Հարկ է նշել նաև, որ օպերային թատրոնի դիմաց գտնվող 2 արձանները իրենց տեղում չեն: Հ. Թումանյանի արձանը պետք է տեղադրված լիներ մեկ այլ հրապարակում, որը կկոչվեր հենց իր անունով: Սխալ է նաև Ա.Խաչատրյանի արձանի տեղադրությունը, քանի որ այդ նեղ հատվածում չի կարելի նման մեծությանը պատկերող արձան տեղադրել: Վերջապես 1940թ. Ազգային օպերային թատրոնն ունեցավ նորակառույց հոյակերտ իր շենքը, որը քաղաքամայր Երևանի գեղատեսիլ շինություններից մեկն է: Հայաստանի Ազգային օպերայի կայացման գործում մեծ դեր ու տեղ ունեն դիրիժորներ Գ.Բուդաղյանը, Ս.Չարեքյանը, Վ.Փիրադյանը, Ս.Շաթիրյանը, Կ.Սարաջյանը, Մ.Թավրիզյանը (1938-1957թթ. գլխավոր դիրիժոր, մեներգիչներ Հ.Դանիելյանը, Շ.Տալյանը, Լ.Իսեցկին(Հովհաննիսյան, Ա.Պետրոսյանը, Գ.Գասպարյանը, Տ.Սազանդարյանը Գ.Գալաչյանը, Հ.Գ.Գրիգորյանը, Բ.Թումանյանը և շատ ու շատ անվանի մեներգիչներ, բեմադրիչներ Ա.Բուրջալյանը, Ա.Գուլակյանը, Վ.Վարդանյանը, Լ.Քալանթարը, Վ.Աճեմյանը, Վ.Բագրատունին, Տ.Լևոնյանը, Գ.Գրիգորյանը, պարերի բեմադրիչներ Վ.Արիստակեսյանը, Ե.Արբատովը, Ե.Չանգան, Վ.Գալստյանը: Գոյության առաջին իսկ օրվանից Հայաստանի Ազգային օպերային թատրոնի ստեղծագործական անձնակազմը ձեռնամուխ եղավ բեմադրական և կատարողական ազգային, սեփական սկզբունքների մշակմանը, իր ուրույն դիմապատկերը կերտելուն: 1939թ., աննախադեպ հաջողությամբ հանդես եկավ Մոսկվայում Մեծ Թատրոնի բեմահարթակին: 1938թ. թատրոնը կոչվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անունով, 1957թ. ստացել է ակադեմիականի կոչում։ Մոսկովյան հաջողությունը կրկնվեց նաև 1956թ. Հայկական Արվեստի և գրականության Երկրորդ տասնօրյակի օրերին` այս անգամ ներկայացնելով նաև հայ իրականության մեջ Առաջին Ազգային ‹‹Արշակ Բ›› օպերան, որը բեմադրվել էր առաջին անգամ դեռևս 1945թ., արդեն դիրիժորների, մեներգիչների նվագախմբի երաժիշտների ու երգչախմբի անդամների երիտասարդ սերնդի ներկայացուցիչներով համալրված կազմով, գլխավոր դիրիժոր Մ.Թավրիզյանի ղեկավարությամբ: 1963թ. շենքում գործում է Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը։ Հայտնի դիրիժորներից են նաև Ա.Քաթանյանին, Յու.Դավթյանին, Վ.Չարչօղլյանին, Մ. Մկրտչյանին, Հ.Տերտերյանին, մեներգիչների ավագ սերնդին միացել էին Մ.Երկաթը, Է.Ուզունյանը, Ա.Կարապետյանը, Է. Չախոյանը, Ս. Մարտիրոսյանը: 2002թ. կատարվել են վերանորոգման աշխատանքներ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար